Օգոստոսի 23-ը`աշխարհի վերջի նոր ամսաթիվ (տեսանյութ)
Հայ աստղագետները առաջիկայում երկիր մոլորակին սպառնացող ոչինչ չեն նկատում։ «Որևէ արտառոց բան չենք նկատել ու չկա»,- ասաց Բյուրականի աստղադիտարամնի տնօրեն Հայկ Հարությունյանը։
Արեւի վրա թագաձեւ արտանետում է տեղի ունեցել: Դրա հետեւանքով, ըստ աստղաֆիզիկոսների, պլազմայի հսկա ամպը շարժվում է Երկրի կողմը և կարող է այսօր արդեն մեր մոլորակի վրա գեոմագնիսական տատանումներ առաջացնել:
Բյուրականի աստղադիտարանի տնօրենն ասում է, որ մագնիսական փոթորիկները միշտ էլ տեղի են ունենում։ 11տարի պարբերությամբ դրանք ուժգնանում կամ նվազում են։ Մագնիսական փոթորիկները վտանգավոր չեն, սակայն առողջության վրա կարող են ազդել։«Սրտանոթային համակարգի խնդիրներ ունեցողների վրա կազդի, վտանգավոր է կապի համար»,- մանրամասնեց Հարությունյանը։
Շատերը մագնիսական հերթական փոթորիկը կապում են աշխարհի վերջի հետ՝ հաշվի առնելով գիտնականների այն նախազգուշացումը, թե Երկրիմագնիսոլորտիհետ Արևիցպոկվածպլազմայի հոսքիբախումըկարողէփոթորիկառաջացնել:
Օգոստոսի 23 սա համացանցում շրջանառվող աշխարհի վերջի նոր ամսաթիվն է։
Մանրամասները` տեսանյութում: