A
A
Ազոտական պարարտանյութ՝ մատչելի գներով
Աշնանային գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութ է հատկացվելու։ Կառավարությունը հաստատել է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ներկայացրած նախագիծը։
«Առաջարկվում է հանրապետություն ներկրել 8454 տոննա ազոտական պարարտանյութ և 2013թ. գարնանը իրականացված ծրագրի շրջանակներում չբաշխված 855 տոննա ազոտական պարարտանյութի հետ միասին, որը կազմում է ընդամենը 9300 տոննա, 50 կգ քաշով մեկ պարկը ՝ սուբսիդավորված, 6000 դրամով տրամադրել հողօգտագործողներին»,-նշեց Սերգո Կարապետյանը։