Ավտոմեքենա է ընկել ձորը. 1 զոհ, 1 վիրավոր
Օգոստոսի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 19-րդ կմ-ին «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնված, 1983 թ. ծնված Վարդգես Քոչարյանը տեղում մահացել է, իսկ ևս մեկ անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մահվան ելքով ՃՏ պատահար Սևան-Զովաբեր ճանապարհին
Օգոստոսի 21-ին, ժամը 10.30-ին, Սևան-Զովաբեր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ», «Մոսկվիչ 412» և «ԳԱԶ-2401» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մոսկվիչ»-ի 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը` 2012 թ. ծնված Մանե Վարդանյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:
Վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
Օգոստոսի 21-ին, ժամը 23.35-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 1/1 հասցեի մոտ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանապարհի միջնապատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: