Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաշքշուկ Կոմիտաս 5-ում (տեսանյութ)

Հասարակություն
e6786133b096e267330c723ef12f01cd

Այս պահին Կոմիտաս 5-ում լարված իրավիճակ է: Ոստիկանները փորձում են ակտիվիստներին դուրս բերել շինհրապարակից, իսկ վերջիններս ընդդիմանում են`պնդելով, որ շինարարությունն անօրինական է::

Ակտիվիստներից մեկին` Գևորգ Սաֆարյանին ոստիկանները փորձեցին բերման ենթարկել, սակայն բնակիչները դա թույլ չտվեցին` փակելով վերջիններիս ճանապարհը:Արդյունքում առաջացավ քաշքշոց, հրմշտոց: Դրանից հետո բնակիչները և ակտիվիստները դուրս եկան փողոց և փակեցին ճանապարհը`առաջացնելով խցանում: Ոստիկաններին հաջողվեց նրանց դուրս բերել փողոցից:

Ինչպես մեզ հայտնեց "Ա1+"-ի լրագրողը ակտիվիստներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և նա պառկել էր փողոցում: Ոստիկանները նրան գրկելով հեռացրին այդտեղից:

Լքելով փողոցը`  ակտիվիստները կրկին շարժվում են դեպի շինհրապարակ: