Ուղիղ եթեր. Ի՞նչ կատարվեց Կոմիտաս 5-ում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 22-ին` ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ կանցկացվի քննարկում՝ օգոստոսի 21-ին Կոմիտաս 5 հասցեում բազմահարկ շենքի շինարարության դեմ պայքարող բնակիչների եւ ոստիկանության միջեւ բախման խնդրի շուրջ:
Քննարկման ընթացքում անդրադարձ կարվի մասնավորապես օգոստոսի 21-ի բախման արդյունքում «Նախախորհրդարանի» անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանին վարչական բերման ենթարկելուն: Լրատվամիջոցների հաղորդմամբ Խզմալյանը տարածք էր եկել բնակիչների ահազանգով: Նա ակտիվիստների հետ փորձել էր մտնել շինհրապարակ` փորձելով թույլ չտալ, որ շինարարությունը սկսվի: Արդյունքում ոստիկանները Խզմալյանին 14:00-ի սահմաններում բերման են ենթարկել՝ բաց թողնելով մոտ 2:30 ժամ հետո:
Հիշեցնենք, որ «Լիբեր» ՍՊԸ-ն բազմահարկ շենքի շինարարությունը սկսել է 2010 թվականից, որին անընդհատ դեմ են արտահայտվել հարեւան շենքերի բնակիչները:
«Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվելիք միջոցառման բանախոսներն են լինելու «Նախախորհրդարանի» անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը:
Բանախոսների ցանկը համալրվելու է: Մասնակիցներ են հրավիրվել ՀՀ ոստիկանությունից, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Երեւանի քաղաքապետարանից, շինարարությունը իրականացնող «Լիբեր» ՍՊԸ-ից: Հրավիրվել է նաեւ Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: