Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքնասպանություն փորձ կատարածի վիճակը ծանր է

Հասարակություն
b2b6e1c83c81807edcbd77b737b829b5

Գարեգին Նժդեհի կամրջից ցած նետված երիտասարդ աղջկա վիճակը շարունակում է մնալ ծանր, սակայն նա գիտակցության է եկել։ Այս մասին այսօր «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի ղեկավար Շուշան Հունանյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ տուժածը ստացել է ողնաշարի և կողերի կոտրվածք։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ի առավոտյան 10.30-ի սահմաններում 27-ամյա Ա.Փ. ինքնասպանության փորձ է կատարել՝ ցած նետվելով Գարեգին Նժդեհ կամրջից։

Նա, բարեբախտաբար, չի մահացել եւ տեղափոխվել է հիվանդանոց։