Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկները կմիանան Րաֆֆի Հովհաննիսյանին (տեսանյութ)

Հասարակություն
eabe19161ca96fa51caa7f0833ea5311

Մոտ երեք ամիս Ազատության հրապարակում նստացույց անող մի խումբ ազատամարտիկներ իրենց համահավաքի հաջորդ օրը՝ օգոստոսի 23-ին կմիանան «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Այսօր «Ա1+»-ին հայտնեց ՀԱԲ-ի «Ղարս» գնդի հրամանատար Ասլան Գրիգորյանը։ Ազատամարտիկների նպատակն է Հայաստանը դուրս բերել ճգնաժամից։

«Մենք հանրահավաքին կմասնակցենք, կլսենք և, իհարկե, կմիանանք, բայց ոչ կոչերով հրաժարականների։ Մենք ուզում ենք մեր երկրում, մեր ազգը ապրի հայեցի, մարդավարի»,-ասաց Ասլան Գրիգորյանը։