Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր Մարդասիրության համաշխարհային օրն է

Հասարակություն
95b0c7edd8542bc2a773e74c4d8ea8ac

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը նվիրված Մարդասիրության համաշխարհային օրվան

Ամեն տարի օգոստոսի 19-ին մենք նշում ենք Մարդասիրության համաշխարհային օրը՝ ի պատիվ մարդասիրական օգնության աշխատակիցների, ովքեր զոհաբերել են իրենց կյանքերը ծառայողական պարտքը կատարելիս:

Մենք հիշում ենք նրանց զոհաբերությունները և վերահաստատում մեր հավատարմությունը փրկարարական աշխատանքին, որ իրականացնում են մարդասերներն ամբողջ աշխարհում, ամեն օր, հաճախ այնպիսի դժվարին և վտանգավոր պայմաններում, ուր ուրիշները չեն կարող, կամ չեն ուզում գնալ:

Այս տարվա հիշատակման օրը նվիրված է Բաղդադում ՄԱԿ-ի գրասենյակի վրա կատարված հարձակման 10-ամյակին, որի արդյունքում սպանվեցին հատուկ ներկայացուցիչ Սերջիո Վիեյրա դե Մելլոն և ՄԱԿ-ի 21 այլ աշխատակիցներ ու գործընկերներ: Այդ ողբերգությունը այս հիշատակի օրվա ոգեշնչումներից մեկն էր:

Սերջիոն ՄԱԿ-ի արժեքների ու առաքելության «խոսքի դեսպանն» էր: Նա հետք է թողնել բոլոր նրանց կյանքերում, ովքեր ճանաչել են նրան, և իր ծառայողական կյանքի ընթացքում մի շարք մայրցամաքներում օգնել է միլիոնավոր աղքատ և խոցելի մարդկանց: Նրա մահը մեծ կորուստ էր ՄԱԿ-ի համար, բայց նրա ժառանգությունը ոգեշնչել է բազմաթիվ մարդկանց ձեռնամուխ լինել մարդասիրական աշխատանքին:

Այս տարի մեր Մարդասիրության համաշխարհային օրվա քարոզարշավը կոչ է անում մարդկանց պատասխանել մեկ հարցի. «Ի՞նչ եք կարծում, աշխարհն ամենից շատ ինչի կարիք ունի»: Ես ամենուր կոչ եմ անում մարդկանց այցելել www.worldhumanitarianday.org կայքը և մի բառով հայտնել մեզ իրենց կարծիքը:

Իմ բառն է՝ «թիմային աշխատանք»: Գլոբալ մարտահրավերների ժամանակ ժողվուրդներն ու երկրները պետք է աշխատեն միասին՝ հանուն համընդհանուր խաղաղության, արդարության, արժանապատվության ու զարգացման: Հենց դա է մարդասիրական ոգին: Դա է Միավորված ազգերի մարդասիրական հրամայականը: