Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 ոչխարից 8-ը սատկել է (տեսանյութ)

Հասարակություն
5dd58e0e16daa1c4ce90b1bc5144d325

Սիսիանի շրջանի գորայք գյուղի բնակիչ Մուշեղ Գրիգորյանը առավոտյան ոչխարիենրին ամառային փարախում ցանկապատի մեջ սատկած է գտել:

Լեռնային Գորայք գյուղում մարդկանց հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Տարեկան մի քանի տասնյակ գլուխ խոշոր եւ մանր եղջերավոր անասունների սոված գիշատիչների բաժին են դառնում:
Գորայք գյուղի բնակիչ 52-ամյա Սամվել Անտանյանի կարծիքով հարեւանի ոչխարների վրա ոչ թե գայլ այլ մեկ այլ գիշատիչ է հարձակվել եւ խեղդել 10 ոչխարիներից 8-ին: Սատկած կենդանիների միսը օգտագործման համար պիտանի չէ:
Տարվա այս ժամանակաատվածում մեկ գլուխ ոչխարի շուկայական գինը տատանվում է 45-50 հազ դրամի սահմաններում: Մոտավոր հաշվարկներով Գրիգորյաններին հասցված վնասը կազմում է 350-400 հազ դրամ: