Կրկնակի փորձաքննություն չի կատարվել
Հարգելի սպառողներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգությա նծառայության պետի հրամանի հիման վրա «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «քամածմածուն», «մածուն 3.2%», «կաթպաստերացված», «թան», «կաթնաշոռ 2 %», «կաթնաշոռ 9%», «թթվասեր» արտադրատեսակներից 2013թ-ի հուլիսի 29-ին կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության,ըստ որի` համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿԻ արձանագրության` վերը նշված ապրանքները չեն համատասխանել ՀՀ կառավարության 2006թ-ի դեկտեմբերի 21-ի թիվ 1925 -Ն որոշման պահանջներին:
Համաձայն այդ որոշումների` «Արզնիկաթ» ընկերության փոխտնօրեն` Գևորգ Գևորգյանի գլխավորությամբ,վերը նշված արտադրատեսակները ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՓԲԸ-ի փորձարկման լաբորատորիայում E-01-Q-0013-2011 ենթարկվեցին արտադրանքի նմուշների փորձարկման:
Եզրակացությունը`նմ.1-7-ի փորձարկման արդյունքները համապատասխանում են ՀՀ Կառ. Որոշում 1925 -Նաղ.4,կ.կ.4.1,4.6,4.8,4.10,4.15 -ի պահանջներին:
Ինչպես նշվել է լրատվական կայքերից մեկում՝ բացասական արդյունքների մասով կատարվել է կրկնակի փորձաքննություն, որի արդյունքում նշված արտադրատեսակները կրկին չեն համապատասխանել նշված պահանջներին:
«Արզնիկաթ» ընկերության փոխտնօրեն` Գևորգ Գևորգյանը հավաստում է, որ կրկնակի փորձաքննություն չի կատարվել, վերը նշված արտադրատեսակների նմուշները վերցրել են մեկ անգամ:
«Արզնիկաթ» ընկերություն