Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ժողովուրդը կորցրել է գինի օգտագործելու մշակույթը (տեսանյութ)

Հասարակություն
02dbc4ec25549e751ceb9097a43ba825

Հայ ժողովուրդը կորցրել է գինի օգտագործելու մշակույթը։ Նման կարծիքի է «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը։ Ըստ նրա՝ գինեգործական Երկրորդ վերնիսաժը, որը տեղի է ունենալու օգոստոսի 18-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում կնպաստի այդ մշակույթի վերականգնմանը՝ միաժամանակ տարածաշրջանը դարձնելով գրավիչ զբոսաշրջիկների համար։

"Եթե դուք ուզում եք լավ գինի գնել և ավելի մատչելի, քան խանութում, որովհետև այնտեղ հարկեր չկան, դուք կարող եք ամսվա մեկ օրը, որը կիմանաք նախօրոք, այդտեղից գալ և գնել",- նշեց Ն. Մանուկյանը։

Իր հերթին «Կարին» ավանդական երգի պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը գտնում է, որ այս ամառ արդեն երկրորդ անգամ տեղի ունեցող գինեգործական վերնիսաժը, ոչ միայն կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, այլև հայ մարդուն կօգնի վերագտնել իր տեսակը։

Մանրամասները՝ տեսանյութում։