Դեկորատիվ ջրավազաններում լողալը վտանգավոր է
Ամռան ընթացքում ամեն օր, նույնիսկ մի քանի անգամ երեխաներն օգտվում են դեկորատիվ ջրավազաններից։
Հենց այս նույն ջրավազանների մասին Առողջապահության նախարարության հիգիենիկ հակահամաճարակային տեսչության շրջակա միջավայրի և կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը արդեն մի քանի անգամ հայտարարել է դրանք լողալու համար չեն եւ մի շարք հիվանդությունների աղբյուր։
«Դա մաշկի սնկային հիվանդություններն են, եթե ջուրը կուլ տան, ապա այդ դեպքում տարբեր աղիքային վարակիչ հիվանդություններ կառաջանան։ Բացառված չեն նաև աչքի, ականջի բորբոքումները»-նշեց տիկին Պետիկյանը։
Ըստ առողջապահության նախարարության աշխատակցի, երեխաներին այս հիվանդություններից առաջին հերթին պետք է հեռու պահեն նրանց ծնողները։ Մասնագետը հիշեցնում է՝ այդ ջրավազաններում լողում են նաեւ կենդանիները։
Մանրամասները` տեսանյութում: