Բանավեճ. Ո՞վ սահմանեց «գենդեր» եզրը մեր օրենքում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈ՞վ կարող էր պատկերացնել,որ երբ Հայաստանում ընդունվի «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, դրա դեմ դուրս կգան ոչ միայն ուժեղ,այլեւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։
«Մեդիա կենտրոնի» այսօրվա բանավեճի թեման այս օրենքն է, որ ուժի մեջ մտնելուց հետո դարձավ բուռն քննարկումների թեմա։ Չնայած այն այնքան էլ հեշտությամբ չընդունվեց եւ գործընթացը տեւեց մի քանի տարի։
Բանավեճի հյուրերն են` ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը, Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը, Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը, «Արեգ գիտավերլուծական կենտրոն» ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Վարդան Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ «Մեդիա կենտրոն»-ը նոր հարթակ է' մեկտեղելու համար Հայաստանի քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի ներուժը: Կենտրոնի հիմնական առաքելությունը Հայաստանում բանավեճերի մշակույթի հիմնումը։ «Մեդիա Կենտրոնը» համակարգում է «Հանրային լրագրության ակումբը»' Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համատեղ աջակցությամբ: