Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացիները մեղադրում են բիզնեսմեններին (տեսանյութ)

Հասարակություն
b29bf60a98e7e09d4ba36d3a39a098ad

Սանասար Երիցյանը արդեն երկար տարիներ է չի կարողանում մշակել իր 3000 մետր տարածքը: Արմավիրի մարզի Գայ համայնքում ոռոգման ջուր չկա։ Խմելու և ոռոգման ջուր չունենալու համար գյուղացիները մեղադրում են մի շարք բիզնեսմենների, որոնք օգտագործում են իրենց հասանելիք ջուրը:

Սանասար Երիցյան."Առաջ կար, հիմա բասեյիններ են սարքել ձկների համար ամեն մեկը մի 10 հատ խփելա որտեղից լինի":

Թեեւ գյուղացիները չեն կարողանում իրենց հողերը մշակել, սակայն համայնքի ղեկավարները նրանցից պահանջում են ջրի հարկ վճարել;

20 տարի շարունակ Գայի գյուղում ոռոգման ջուր չլինելու պատճառով հողերի 80 տոկոսը մնացել է անմշակ;Գյուղացիների մի մասը փոսեր են փորել, պոմպեր տեղադրել և ընդերքից եկող արտեզյան ջրով մշակում են իրենց հողերի մի մասը,, սակայն արտեզյան ջուրը շատերի համար թանկ հաճույք է:

Դանիելյան Գայանե. "Որովհետև մեծ գումարների հետ է կապված հոր քանդելը, շատ ահավոր վիճակում է մեր բերքը չորացել է ոռոգման ջրի պատճառով, առվում ջուր չկա":

Իսկ Գյուղի առուն, որը ժամանակին համայնքի որպես ոռոգման ջուր բավարարում էր, այսօր ցամաքել է եւ դարձել գորտերի բնակավայր:


Գյուղում խմելու եւ ոռոգման ջրի խնդիրը շատերին ստիպել է հեռանալ ծննդավայրից: Գայը գրեթե դատարկված է, մնացել են միայն տարեցները, որոնք չեն բացառում, որ հետեւեն իրենց երեխանների օրինակին: