Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի մրցաշարը` տոն (տեսանյութ)

Հասարակություն
0df2fa9c59fa24ae6038465c16694d7c

Ստեփան Մելքոնյանը Գյումրիից Երեվան է եկել հատուկ թույլ տեսնողների ու կույրերի շախմատի առաջնությանը մասնակցելու համար: Ավանդական դարձած մրցաշարին մասնակցում է առաջին անգամ:  Մի քանի խաղից հետո հասկացել է՝ ուժեղ մրցակիցներ ունի։

Կույրերի ու թույլ տեսնողների շախմատի առաջնությունը Կովկասում  անցկացվում է արդեն 59- րդ անգամ՝ սկսած 1948թ-ից: Մրցում են տարածաշրջանում լավագույնի կոչման համար։

Մասնակիցները վստահեցնում են՝ առաջնությունը առօրյա հոգսերից ու բազմաթիվ խնդիրներից մի փոքր կտրվելու միակ միջոցն է։ Վանաձորի մասնակից Համլետ Մեջլումյանը հաշմանդամություն է ձեռք բերել 6 տարի առաջ։ Շախմատ խաղում է շատ ավելի վաղուց, նույնիսկ շախմատ է դասավանդել, թեւ աշխարհագրության մասնագետ է: Այսօր արդեն նախկին մանկավարժը գոյատեւոմ է հաշմանդամության համար նախատեսված 29,000 դրամ նպաստով:

"Գոնե բժշկական օգնությունը ձրի լինի։ Իսկ օգնություն չկա, կարողա մի երկու անգամ մի հատ ձեթ տան, մի կգ շաքար, դաժը ամոթելա ասել",-ասում է Համլետ Մեջլումյանը ։ 

Թույլ տեսնողներն ու կույրերը Խորհրդային միության տարիներին աշխատում էին հատուկ ուսումնաարտադրական ձեռնարկություններում, ունեին բազմաթիվ արտոնություններ: Այսօր նրանց մեծ մասը գործազուրկ է եւ պետության կողմից անտեսված: Սոցիալական խնդրի պատճառով նրանցից շատերը չեն էլ համարձակվում ընտանիք կազմել;

"Արդեն մոտ 15 տարի իմ շրջապատում ես չեմ տեսել, որ կույրեր կամ վատ տեսնողներ իրար հետ ամուսնանան, զույգ կազմեն, սա համար մեկ խնդիներից մեկնա":

Հայաստանի կույրերի միավորման Մշակույթի տան տնօրենի համար շախմատի առաջնությունը կարեւոր իրադարձություն է: Այս օրերին նա մի տանիքի տակ է հավաքում հանրապետության տարբեր մարզերի կույր եւ թույլ տեսողություն ունեցողներին եւ նրանց համար մրցաշարը տոն դարձնում: Այս տարի Երեւանում մեկնարկած մրցաշարը կշարունակվի մինչեւ օգոստոսի 16-ը:

Այս առաջնության լավագույն մասնակիցները մի քանի ամսից Հայաստանը կներկայացնեն Բաթումիում՝ մրցելով վրացի եւ ադրբեջանցի կույր եւ թույլ տեսողություն ունեցող շախմատիստների հետ: