A
A
22 տարի անց կրկին հայ բեմում (տեսանյութ)
22 տարի անց կրկին հայ բեմում՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Վիեննայում բնակվող հայազգի օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը երկու շաբաթ առաջ երգել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ եզրափակելով նվագախմբի ամառային շրջանը։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը սոպրանո Հասմիկ Պապյանը նշեց, որ համերգը տեղի է ունեցել շատ հապճեպ, անակնկալ։
«Չնայած ես Հայաստանից շատ հրավերներ չեմ ունենում, սակայն ունենալու դեպքում երբեք չեմ հրաժարվում։ Ամենաուրախալին այն էր, որ ունկնդիրը երիտասարդ է։ Այստեղ շատ-շատ են երիտասարդները։ Հայաստանի հետ կապված պլաններ ունեմ, կոնկրետ ֆիլհարմոնիկի հետ։ Այս տարի մինչև տարվա վերջ մեկ համերգ էլ կունենամ»,-ասաց Հասմիկ Պապյանը։