Մեղրի-Երևան ճանապարհին
Օգոստոսի 12-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 242-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի կցորդի հետևի անվադողին, ինչի հետևանքով «Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն
Բյուրեղավան-Արզնի ճանապարհին
Օգոստոսի 12-ին, ժամը 22.20-ին, Բյուրեղավան-Արզնի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել-Վեկտրա» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել-Վեկտրա»-ի ուղևորուհին դեպքի վայր ժամանած շտապօգնության խմբի կողմից ստացել է բուժօգնություն և գնացել տուն` հրաժարվելով հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն:
Դանակահարություն
Օգոստոսի 12-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Բազումի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ Աբեղյան փողոցի թիվ 82 շենքի մոտ դանակահարություն է եղել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Երևանյան խճուղու թիվ 125 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 1985 թ. ծնված Գարիկ Դ.-ն դանակով հարվածել է 1937 թ. ծնված Աշոտ Հ.-ին, որը կրծքավանդակի ձախ կեսի մասում ստացած կտրած-ծակած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Աշոտ Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Հանցագործության գործիք դանակը վերցվել է:
Կատարվում է նախաքննություն: