«Կմիանանք նույնիսկ սատանային» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏրանսպորտի սակագնի բարձրացում, բուհերի ուսվճարների ավելացում, ազատամարտիկների սոցիալական փաթեթի բարելավում: Այս խնդիրները ամռան ընթացքում փողոց դուրս բերեցին մի խումբ քաղաքացիների: Ովքե՞ր են կանգնած այս շարուժմների հետում՝ այս հարցը սկսվեց շահարկվել որոշ ուժերի կողմից:
Տրանսպորտի ոլորտի երկու պատասխանատուների հրաժարականի պահանջով արդեն 18 օր շարունակ քաղաքապետարանի դիմաց նստացույց իրականացնող Գոռ Առաքելյանը վստեհցնում է, որ նստացույցի մասնակիցների հետ ծանոթացել է ակցիաների ընթացքում` իրենց միավորել են միասնական նպատակն ու պահանջը, ոչ թե քաղաքական հայացքները:
Մետաքսե Քոլոզյանն այսօր եկել էր Կառավարություն` պահանջելու իջեցնել բուհերի ուսվճարները: Նա փողոց է դուրս եկել ուսվճարների բարձրացման մասին տեղեկանալու հենց առաջին օրը՝ որպես քաղաքացի իր իրավուքնները պաշտպանելու համար:
Մետքասեն մեկ տարի է, ինչ միացել է Նախախորհրդարանին, սակայն իր խոսքերով այս ակցիաներում գործում է անկախ: Շարժման մասին քաղաքական ուղորդմոն վարկածների մասին լուրերը անկանկալ չի համարում. «Տարածում են նման բան, որպիսզի ընդհանուր առմամբ արժեզրկեն պայքարը: Բայց, ինչպես գիտեք, քաղաքական դաշտ որպես այդպիսին չկա, որ մի հատ էլ ուղորդեն»,- ասում է նա:
Վոլոդյա Ավետիսյանը առաջիններից էր, ով բարձրաձայնեց ազատամարտիկների սոցիալական փաթեթի բարելավման անհրաժեշտության մասին: Մայիսի 11-ից նա սեփական նախաձեռնությամբ նստացույց իրականացրեց Ազատության հրապարակում. «Ոչ մի կուսակցություն, ոչ մի քաղաքական ուժ կապ չունի ազատմարտիկների խնդիներին, որ մենք բարձրացրել ենք»,- պնդում է ազատամարտիկը:
Պարոն Ավետիսյանի խոսքերով` կուսակցությունները կարող են ազատամարտիկներին սատար կանգնել միայն գործադիր և օրենսդիր մարմինների աշխատանքների շրջանակներում:
Ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը այդքան էլ չի հավատում կառավարությանը և Ազգային ժողովին: Նա կողմ է քաղաքական հարթությունում խնդիրների լուծումանը:
Ազատամարտիկները կհամագործակցեն նաև քաղաքական ուժերի հետ, եթե նրանք մի կողմ դնեն իրենց նեղ շահերն ու անձնական ամբիցիաները. «Կմիանանք նույնիսկ սատանային` փրկելու մեր երկիրը»,- ասում է Խաչատուր Խաչատրյանը: