Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիակ` Սարուխան գյուղի սկզբնամասում

Հասարակություն
f4981439a74685339ec88fe968786617

Օգոստոսի 11-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սարուխան գյուղի սկզբնամասում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը Սարուխան գյուղ տանող ճանապարհին հայտնաբերել է մոտ 65-70 տարեկան, ինքնությունը չպարզված տղամարդու դիակ` ճակատային մասում ջնջխված վնասվածքներով:

Պարզվել է, որ «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի վարորդը Սարուխան գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:

Վարորդը տվել է խոստովանական ցուցմունք: 

Ձեռնարկվում են միջոցառումներ դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Վթար Երասխ-Երևան ճանապարհին. վարորդը մահացել է

Օգոստոսի 11-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 43-րդ կմ-ին «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենա է բախվել գովազդային վահանակի հենասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը` 1986 թ. ծնված Ալիկ Ավետյանը, մահացել է: