A
A
Երիտասադրները թատրոն քիչ են հաճախում
Վերջին տարիներին երիտասարդները շատ քիչ են թատրոն հաճախում։ Երիտասարդների միջազգային օրն ահազանգում է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։
Պարոն Շահվերդյանի կարծիքով, երիտասարդներն այսօր ավելի շատ հետաքրքրված են երգարվեստով և պարարվեստով, քան թատրոնով։ Պատճառներից մեկն էլ այն է. որ թատրոններն այսօր այն ներկայացումները չեն ցուցադրում, ինչ երիտասարդը կցանկանար դիտել։
«Շատ կարևոր է ասելիքը, և բացի ասելիքից, շատ կարևոր է նաև արտահայտչամիջոցները, որով այսօր թատրոնը պետք է առաջնորդվի։ Ոչ միշտ է, որ դա մեզ հաջողվում է անել։ Երբեմն մենք վախենում ենք նոր արտահայտչամիջոցներից և իհարկե, դա նույնպես կարևորագույն պատճառներից մեկն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ժողովրդական արտիստը։