A
A
Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլը
Սփյուռքի նախարարությունում այսօր մեկնարկեց սփյուռքի երիտասարդների «Արի տուն» այս տարվա ծրագրի յոթերորդ փուլը։ Ծրագրին մասնակցելու համար Հայաստան են ժամանել աշխարհի 16 երկրից՝ շուրջ 85 մասնակից։ Ողջունելով մասնակիցներին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց ծրագրի երեք հիմնական սկզբունքները։ Ըստ նախարարի, առաջինը՝ մայրենի լեզվին տիրապետելն է, բոլոր մասնակիցները պետք է խոսեն հայերեն։
«Երկրորդ սկզբունքն այն է, որ պետք է այս օրերին կարողանանք ճանաչել մեր հայրենիքը։ Սևանը, Էջմիածինը, մեր պատմական վայրերը։ Եւ վերջապես, երրորդ կարևոր սկզբունքը, որ դուք այս օրերին պետք է կարողանանք ձեռք բերել, դա իրար հետ ձեր բարեկամությունն է, ձեր ընկերությունը, հետագայում ձեր հեռախոսազանգերը, նամակագրական կապը»-իր ելույթում նշեց սփյուռքի նախարարը։