Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երևանյան ամառ».առողջապահական ակցիա՝ օգոստոսի 1-3

Հասարակություն
57f675d04e56f78fdaf622f0aba9d47e

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» բազմաբնույթ ծրագիրը ներառում է նաև անվճար բուժօգնության ակցիա, որով բուժսպասարկման 3 ուղություններն են առաջարկվում՝ սիրտ-անոթային հիվանդություններ (հետազոտություն, մասնագիտական խորհրդատվություն), գինեկոլոգիական հիվանդություններ (հետազոտություն, վիրահատություն), վահանաձև գեղձի հիվանդությունների վաղ հայտնաբերում ՈՒՁՀ-ի միջոցով։

«Երևանյան ամառ» մեկամսյա ծրագրի առաջին 6 օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններ է դիմել 494 քաղաքացի, նրանցից 15-ը ուղեգրվել է գինեկոլոգիական վիրահատության, 92-ը՝ վահանաձև գեղձի, 18-ը՝ սիրտ-անոթային հետազոտությունների։

«Երևանյան ամառ» ծրագրի առողջապահական ակցիան առավել լիարժեք անցկացնելու նպատակով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ակցիայում ներառված 3 ուղղություներով հետազոտված/բուժզննված հիվանդները, ըստ անհրաժեշտության, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության կողմից սահմանված կարգով կուղեգրվեն անհրաժեշտ լրացուցիչ հետազոտությունների և ստացիոնար բուժման: 

Հիշեցնենք, որ ակցիայից օգտվելու համար պետք է սպասարկող համաբուժարան (պոլիկլինիկա) ներկայանալ անձնագրով, դիմել համաբուժարանի տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարականության հետ կապերի վարչություն