Թունավորումներ
Օգոստոսի 6-ին, ժամը 11.09-ին դեղորայքի չարաշահումից թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակչուհի, 1990 թ. ծնված Ա. Հովհաննիսյանը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
***
Նույն օրը. ժամը 08.55-ին սննդային թունավորում ախտորոշմամբ (սնկից) անգիտակից վիճակում Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ, 1968 թ. ծնված Ի. Հախվերդյանը:
Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծանր է:
***
Նույն օրը, ժամը 12.20-ին սննդային թունավորման նախանշաններով (սնկից) Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ, 1950 թ. ծնված Մ. Մոսյանը:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Նկատվել են օձեր
Օգոստոսի 6-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել բնակիչներից` նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես` օձեր են նկատվել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 28/4 տան բակում, Ռուբինյանց 27/4 շենքի բակում:
Դեպքի վայրեր են մեկնել փրկարարական ջոկատներ:
Ուսումնասիրությունների արդյունքում օձեր չեն հայտնաբերվել: