A
A
Կատուն արգելափակվել էր "Շողակաթ" հ/ը-ում
Օգոստոսի 6-ին, ժամը 09.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցում՝ նախկին մշակույթի պալատի տանիքում, կատու է արգելափակվել:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ կատուն արգելափակվել է Հ. Հովսեփյան 8 հասցեում գտնվող "Շողակաթ" հեռուստաընկերության տանիքում:
Փրկարարները կատվին դուրս են բերել արգելափակումից:
Այրվել են խոտածածկ տարածքներ
Օգոստոսի 6-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի թիվ 1 փողոցի թիվ 44 տան մոտ այրվել է 5000 քմ խոտ և 50 ծառ, Եղվարդի «Սեմուր Ընդ Կո» ՍՊԸ-ի մոտ` 2000 քմ խոտ և 7 ծառ, Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին` 900 քմ:
Հրդեհները մեկուսացվել են և մարվել։