Գենդերային հավասարության մասին օրենքի քննարկում
Օգոստոսի 7-ին` ժ. 11:00, «Մեդիա կենտրոն» բանավեճային ակումբում կանցկացվի քննարկում, որի ժամանակ պարզաբանումներ կհնչեցվեն «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի տարընթերցումների վերաբերյալ:Քննարկան բանախոսն է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը:
Նշենք, որ օրենքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ «Օրինաց երկիր» կուսակցության առաջարկով դեռ 2011 թվականից եւ ընդունվել է վերջերս:
Օրենքի լրամշակման աշխատանքներին միացել է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ ավելացվել են կետեր, որոնց համաձայն «գենդեր» հասկացությունը սահմանվում էր որպես՝ «տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք»: Այս ձեւակերպումն արդեն իսկ տարընթերցումների առիթ է դարձել, եւ տարբեր կուսակցություններ եւ կազմակերպություններ լրատվամիջոցներով արտահայտում են իրենց դժգոհությունը: