Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բախշյանը ինչպե՞ս թռչի,որ չտուգանվի (տեսանյութ)

Հասարակություն
675c02ce99cfb3a0ddc686cb3f28146e

Ինչպես մեքենան կայանել Երեւանում, որպեսզի չտուգանվես։ Այս հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով մոտ 15 տաքսու վարորդներ այսօր ակցիա էին կազմակերպել քաղաքապետարանի դիմաց:

Բարձր տրամադրությունով մտնում ես տուն, մեկ էլ տնեցիք բերում են 8 հատ ակտ դնում են դեմդ, ամեն մեկը 5000 դրամ, երեխուն ասում եմ՝ էտ օրը հաց չուտես, որ տանեմ էտ ակտերը մուծեմ,- ասում է վարորդներից մեկը:

Տաքսու վարորդները պնդում են, որ իրենք կայանել են Մամիկոնյանց փողոցի վրա, որտեղ արգելող ոչ մի ցուցանակ չի եղել:

Նրանք դիմել են են ճանապարհային ոստիկանություն, իսկ պատասխանը եղել է այսպիսին.

Ինձ ասում են էս թափը մուծի, կասենք էլ հետո չես մուծի:
Ինձի օրենսդրությամբ գիրքը բացատրում ա, որ էս հոծ գիծը որ կա, պիտի 3 մետր ինետրվալ ունենաս, նոր նստես, ես էլ ասում եմ՝ քո Երևան քաղաքում մի փողոց ցույց տուր, որ երեք մետր ինտերվալ կա, կամ մի հատ արգելով նշան դիր, կամ ակտը ֆիքսել ես 10 օր հետո ուղարկի, ոչ թե 40 օր հետո:

Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն էլ էր այսօր միացել տաքսու վարորդների բողոքին։ Նրան էլ են տուգանել արդեն վեց անգամ.

«Ես գալիս եմ, որպես ավագանու անդամ, քաղաքապետարանի դիմաց տեղ չկա կանգնելու, մեքենան էնտեղ կայանում եմ ես իջնում եմ: Հենց հիմա գալիս եմ Գայի վարչությունից, ասում եմ՝ կներեք,ասեք՝ ես ոնց թռնեմ մեքենայից, որպեսզի մտնեմ քաղաքապետարան, ո՞նց, ասում ա ես չգիտեմ: Թե Տարոն Մարգարյանը ո՞նց ա գալիս, ես չգիտեմ, ինքը երևի թռնում ա»:

Ոստիկանությունից տեղեկացրին, որ իրենք կարող են պատասխանել միայն հստակ բողոքի առկայության և խնդրի ուսումնասիրությունից հետո: