Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նվազել է որդեգրության թիվը (տեսանյութ)

Հասարակություն
1c348668c2710dd67dcdbff72d4990da

Մոտ 100 հազար դրամ և օտարեկրացին կարող է հայ երեխա որդեգրել։

Ըստ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի տեղակալ Արգամ Ստեփանյանի.Օտարերկրացիները երբ որ որդեգրում են ՀՀ քաղաքացի 40 հազար դրամ, անձնագիրը՝ մինչև 5-20 հազար դրամ, դատարանի ծախսերը։ Պետական տուրքերը մուծելու համար, լրացուցիչ ծախսեր կան նաև թարգմանչական և իրավաբանի ծախսեր։

Վերջինիս խոսքերով, նախորդ տարիների համեմատ հեշտացվել է որդեգրման գործընթացը։

ՀՀ քաղաքացի որդեգրելուց առաջ կենտրոնական մարմինը՝ Արդարադատության նախարարությունը նախապես ստուգում է որդեգրողների անձնական տվյալները, ուսումնասիրում բոլոր փաստաթղթերը և կենսապայմանների մասին տվյալները։

Հայ մանուկներին որդեգրում են հիմնականում ԱՄՆ, Ֆրանսիայի, Իտալիայի, նաև Ռուսաստանի և Կանադայի քաղաքացիները։

Հիմնականում փոքր երեխաներ են ընտրում , մեր խնդիրն ա, որ մենք ունենք լուծելու, կարիք ունենք, որ 10 տարեկանից բարձր որդեգրեն և հատուկ կարիքավոր երեխաներ,-ասում է Արգամ Ստեփանյանը:

Այս տարի առաջին կիսամյակում նոր ընտանիք է ձեռք բերել ընդամենը 45 երեխա, որից 23-ը Հայաստանի սահմաններից դուրս։ Արգամ Ստեփանյանը նշում է՝ նախորդ տարվա համեմատ նվազել է որդեգրության թիվը։

Որդեգրման գործընթացից հետո արդյո՞ք երաշխավորված է երեխայի անվտանգությունը, արդյո՞ք չի խախտվի նրա իրավունքները։

Արգամ Ստեփանյան. Արդարադատության նախարարությունը 2013թ. մարտ ամսից պարտականություններ է դրել որդեգրումից հետո՝ 5 տարի շարունակ, ամեն տարի պետք է դիմեն տվյալ երկրի կենտրոնական մարմնին և ստանան երեխաների սոցիալական վիճակի մասին տեղեկություն։