Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրոնային առեվտուրը` փրկօղա՞կ (տեսանյութ)

Հասարակություն
dc2e4e14351ca7ee953ddef2712eb765

Շրջափակված և դեպի ծով ելք չունեցող Հայաստանի համար էլեկտրոնային առևտրի զարգացումը կարող է փրկօղակի դեր կատարել: Այն կարող է խթան հանդիսանալ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման համար։

Կարեն Վարդանյանի կարծիքով, Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման համար անհրաժեշտ է օրենսդրորեն ձևակերպել էլեկտրոնային առևտուրը, ինչպես նաև զարգացնել այդ առևտրի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները։

Կարեն Վարդանյան ԻՏՁՄ տնօրեն. Մաքսային համակարգը նախագծած է խոշոր բեռների մաքսազերծման համար, իսկ եթե էլեկտրոնային առևտուր է, դրանք փոքր բեռներ են, շատ են լինելու:Պետեկամուտների կոմիտեն չի կարող իր ենթակառուցվածքներով դիմանալ դրանց ձևակերպմանը:

Հայաստանում էլեկտրոնային առևտրի, և ընդհանրապես, էլեկտրոնային վճարումների համար խոչընդոտ է Կենտրոնական բանկի կողմից էլեկտրոնային առևտրի գումարի չափի սահմանափակումը,որը գերազանցելու պարագայում այլևս հնարավոր չէ էլեկտրոնային առևտրի հարթակում գնումներ իրականացնել։

Գայանե Ստեփանյան «Իդրամ» համակարգի տնօրեն. Սահմանափակումների շեմ՝ 200 հազար դրամ, որը լուրջ խոչընդոտ է և խանութների, և օգտատերերի համար։

Գայանե Ստեփանյանը կարծում է, որ Հայաստանում էլեկտրոնային առևտրի շղթան շատ երկար է՝ էլեկտրոնային փող, խանութ, հաճախորդ, մաքսային, հարկային ծառայություններ: Իսկ արտերկրում հնարավոր է միանգամից մատակարարից ձեռք բերել ապրանքը։

2012թ. աշխարհում էլեկտրոնային առևտրի ծավալները հասել են 700 մլրդ դոլարի, որից ԱՄՆ-ին բաժին է ընկնում մոտ 200 մլրդ դոլարը։ Հայաստանում նշված ժամանակահատված իրականացվել է մոտ 11 մլն դոլարին համարժեք դրամի էլեկտրոնային առևտուր։