Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու տնակներում կյանքն անտանելի է (տեսանյութ)

Հասարակություն
5b84727bd8c51cfec41dfe24c6c867d8

Գյումրիում քառորդ դար է, ինչ հարյուրավոր ընտանիքներ բնակվում են ժամանակավոր կացարաններ կոչվող վագոն-տնակներում: Դրանք վաղուց շարքից դուրս են եկել և պարզապես բնակության համար ոչ պիտանի են դարձել: Վագոն-տնակներում սոսկալի պայմաններ են` ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան:

«Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող այս տեսանյութը Գյումրու առավել մեծ տնակային ավաններից մեկում բնակվող, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող, Մանուկյան ամուսինների կացարանային պայմանների մասին է: