Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ եթեր. Գաղտնի ծածկագրեր

Հասարակություն
de0af2d69fcc961784cb3f0ff908371f

Օգոստոսի 6-ին` ժ. 12:30, «Մեդիա կենտրոն» բանավեճային ակումբում կանցկացվի քննարկում` Թուրքիայում հայերի ինքնության վկայականներում գաղտնի ծածկագրեր նշագրելու վերաբերյալ:

Քննարկման բանախոսներն են իրավաբան, պատմաբան, դիվանագետ Արա Պապյանը, թուրքագետ Արտակ Շաքարյանը, լրագրող, թուրքագետ Լիլիթ Գասպարյանը, ուղիղ Skype հեռազանգով քննարկմանը կմիանա լրագրող, թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալչինը:

Քննարկման հնարավոր մասնակից է նաև «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Ռոբեր Կոպտաշը:

Օգոստոսի 1-ին «Ակոս» պարբերականում տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ 1923 թ.-ից հետո Լոզանի պայմանագրով փոքրամասնություն ճանաչված ազգության քաղաքացիների ինքնության վկայականներում նշվել է գաղտնի ծածկագիր. hայերի համար սահմանված է «2» թիվը, հույների համար` «1», հրեաների`«3»: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հաստատեց այս տեղեկատվությունը: