Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսկ վաճառվող «Ֆոնտեռա»-ն վտանգավոր չէ՞ (տեսանյութ)

Հասարակություն
9669b0df33d13cd3b321d1f54ba2ca46

Համաշխարհային շուկայում սկանդալ առաջացրած «Fonterra»-ի ընկերության կաթնամթերը այսօր առավոտյան դեռ վաճառվում էր հայկական շուկայում: Մինչդեռ օգոստոսի 3-ին ընկերությունը հայտարարություն էր տարածել, որ մի քանի երկրներում իրենց արտադրանքը կարող է վարակված լինել բոտուլիզմ առաջնացնող բակտերիայով: «Fonterra»-ն հայ սպառողին հայտնի է իր «Անկոր» կարագով և համանուն չոր կաթի փոշով։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն կոչ է անում սպառողներին` չօգտվել նշված մթերքներից:

«Խմբաքանակները հիմնականում հանրապետություն ներմուծվում են ուղեկցող փաստաթղթերով և երկրի սահմաններում փորձաքննություն չի ենթարկվում: Այսինքն ՀՀ սահմանում լաբարատոր փորձաքննության չենթարկված մթերքը, որի մասին արտադրող երկիրը արդեն հայտարարել ա, որ հնարավոր ա լինի կասկածելի, ուրեմն առաջին հերթին պետք ա չօգտագործել այդ մթերքը»,-հիմնավորեց նա։

Փոքր շրջայցի ընթացքում պարզ դարձավ,որ երեւանյան սուպերմարկետներում չեն անհանգստանում «Fonterra»-ի կաթնամթերքի որակից՝ նույնիսկ եթե բացասական գնահատականներ են հնչեցվում։

Օրվա վերջում հայտնի դարձավ, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի օգոստոսի 05-ին տրվել է գրավոր հանձնարարական Ծառայության աշխատակազմի սահմանային հսկիչ կետերին, անկախ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշների հիման վրա գնահատման արդյունքից և ուղեկցող փաստաթղթերի առկայությունից, արգելել «Ֆոնտեռա» («Fonterra») ընկերության կողմից արտադրված կաթնամթերքի տնօրինումը և կատարել նմուշառում՝ լաբորատոր փորձարկումներով տվյալ բեռի անվտանգությունը որոշելու համար:

Ինչպես հայտնի է, ներկրվող բեռն ուղեկցող փաստաթղթերի՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության դեպքում սովորաբար բեռը չի ենթարկվում լաբորատոր փորձաքննությամ, սակայն այս որոշումն ընդունվել է իմք ընդունելով 2013թ. օգոստոսի 3-ից 5-ը լրատվամիջոցներում առկա հրապարակումներն այն մասին, որ նորզելանդական «Ֆոնտեռա» («Fonterra») ընկերության կողմից արտադրված կաթնամթերքում բոտուլիզմ առաջացնող Clostridium botulinum մանրէ կարող է հայտնաբերվել։

Ներկայումս վաճառվող «Fonterra»-ի արտադրանքի վերաբերյալ ոչինչ հայտարարության մեջ նշված չէր։