Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բազեն» կնշվի 13-րդ անգամ

Հասարակություն
e14730a61ccd9a12606e7cc6e6eb0793

Օգոստոսի 12-18-ը Ծաղկաձորում արդեն 13-րդ անգամ կանցկացվի ամենամյա «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը։ Այսօր հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը հայտնեց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ նկատվում է մասնակիցների, ջոկատների թվի աճ։ Ինչպես նաև այս տարվա ծրագրում ընդգրկված են բազմաթիվ նորարարություններ։

«Ավելացան որոշ միջոցառումներ, որոնք նախկինում չեն իրականացվել։ Դրանք են հրաձգությունը, հեծանվարշավը, բանալի մրցույթի տեսքով և մշակութայինում այս տարի մեր բոլոր երգերը հայերեն են լինելու»,-ասաց Հովհաննես Գաբրիելյանը։