Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնաբերել են անօգնական վիճակում

Հասարակություն
a53671d419fce4945c633da827db8e48

Օգոստոսի 1-ին, ժամը 08.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի 24 շենքի 11-րդ բնակարանի բնակիչը գտնվում է անօգնական վիճակում և բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են 1938 թ. ծնված Վ. Արշակյանիին պատկանող բնակարանի դուռը: Շտապօգնության աշխատակիցները Վ. Արշակյանին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Հայտնաբերվել են օձեր

Հուլիսի 31-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացված ահազանգերով փրկարարներն օձեր են հայտանաբերել Կարմիր գյուղի Սայաթ-Նովայի թիվ 5 տան մոտ, Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 2-րդ նրբանցքի թիվ 15 տան բակում, նույն մարզի Նահապետավան գյուղի 4-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 2 տանը:

Օձերը տեղափոխվել են անվտանգ տարածք:

Հրդեհ

Հուլիսի 31-ին, ժամը 18.53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ռուստամյան թիվ 51 տանը կից բնակելի շինությունում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.15-ին, մարվել՝ 19.17-ին:

Այրվել է Արշալույս Մալխասյանին պատկանող շինության խոհանոցի առաստաղը` 16 քմ մակերեսով և նախամուտքի կախովի առաստաղը` 10 քմ մակերեսով:

 

Այրվել է մեքենա

Հուլիսի 31-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում՝ Սոչի պլազա հյուրանոցային համալիրի մոտ, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.15-ին, մարվել՝ 21.22-ին:

Ամբողջությամբ այրվել է ՎԱԶ-2121 մակնիշի 34 ST 449 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գևորգյան):

 

Նկատվել է առնետ

Օգոստոսի 1-ին, ժամը 01.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի 4/1 շենքի 47-րդ բնակարանում առնետ է նկատվել:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: 
Տեղանքի զննման արդյունքում առնետ չի հայտնաբերվել:

Պարզվեց քնած էր

Օգոստոսի 1-ին, ժամը 02.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց 7 շենքի 7-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: 
Պարզվել է, որ 1984թ. ծնված Ս. Վարդանյանը քնած է եղել:

Մոլորյալները գտնվել են

Հուլիսի 31-ին, ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ 3 քաղաքացի բարձրացել է Կոտայքի մարզի Գեղարդավանքի մոտակա լեռը և մոլորվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները Գեղարդավանքի մոտակա լեռան վրա հայտնաբերել, այնուհետև անվնաս իջեցրել են 1996 թ. ծնված Դ. Հովհաննիսյանին, 1990 թ. ծնված Գեղամ Սարգսյանին և 1997 թ. ծնված Հ. Հովհաննիսյանին:
Տուժածներ չկան:

Այգում ակտիվացել է սողանք

Հուլիսի 31-ին, ժամը 12.51-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղի գյուղի 4-րդ փողոցի թիվ 22 տան մոտ տեղի է ունեցել սողանք, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ թիվ 22 տան մոտակա այգում ակտիվացել է սողանք, ինչի հավանական պատճառը կարող է հանդիսանալ վերջերս տեղացած հորդառատ անձրևները: Ակնադիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 10 մ բարձրությամբ և 30 մ երկարությամբ հողաշերտը սահել է՝ դեմ առնելով Ա.Ղալումյանին պատկանող չբնակեցված տան արտաքին պատին՝ չվնասելով այն:

Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի աշխատակիցները: