Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները խոչընդոտել են (տեսանյութ)

Հասարակություն
39ec0b7f700f774aff7e74e09c328cf6

Արդեն 6-րդ օրը քաղաքապետարանի դիմաց նստացույց իրականացնող Վահագն Մինասյանի խոսքերով` առավոտյան իրենք թռուցիկներ են բաժանել քաղաքապետարանի աշխատակիցներին, սակայն ոստիկանները թույլ չեն տվել մոտենալ կառույցի մուտքին: Անժամկետ նստացույց իրականացնող ակտիվիստներն ու նրանց սատարող քաղաքացիները պահանջում են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը: Թռուցիկներում ակտիվիստները հիմնավորել են իրենց պահանջը:

Ակտիվիստներն այսօր հաղորդեցին, որ իրենք վճռական են տրամադրված. «Ուզում ենք սա նախադեպ լինի: Հանրությունը վերջ ի վերջո հասկանա, որ քրեական բարքերի և արժեքային համակարգի տեր անձիք չպետք է մասնակցեն հանրային շահին վարեբրող որևէ որոշման»,- նշեց Վահագն Մինասյանը:

Մեր նկարահանման ժամանակ ակտիվիստները պաղպաղակ էին հյուրասիրում ոստիկաններին և քաղաքացիներին: