A
A
Մարկ Սաղաթելյանը մահացել է
Քիչ առաջ մահացել է շոումեն Մարկ Սաղաթելյանը։ «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանույշ Մարտիրոսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ Մարկ Սաղաթելյանը մահացել է 12-30-ին։
«Նա մեր բժշկական կենտրոն է տեղափոխվել երեկ՝ անգիտակից վիճակում՝ սուր լեյկոզի ախտանիշով։ Եւ այդպես էլ գիտակցության չգալով մահացավ»,-նշեց բժշկական կենտրոնի փոխտնօրենը։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Մարկ Սաղաթելյանը ավտովթարի էր ենթարկվել, որից հետո վիրահատել էին նրա կոնքոսկրը։
«Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրենը նշեց, որ Մարկ Սաղաթելյանի մահվան պատճառը որևէ կապ չունի վթարի հետևանքների հետ։