A
A
«Ամեներկուշաբթի» Վարդան Պետրոսյանի հետ (տեսանյութ)
Նորովի ապրելու ու նորը սկսելու գաղտնիքը հայ մարդուն տալու մեծ ցանկությամբ դերասան Վարդան Պետրոսյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հայ հանդիսատեսի դատին է հանձնում «Ամեներկուշաբթի» խորագրով ներկայացումը: Դերասանը հուզվելու չափ տպավորված է պրեմիերիայից:
Ներկայացման թեման մեր կյանք է, մեր առօրյա խնդիրները, արտագաղթը, դատարկվող Երեւանը: Այս ամենի կողքին Վարդան Պետրոսյանը փորձում է վերականգնել հայի հավատը ապագայի նկատմամբ:
Վարդան Պետրոսյանի «Ամեներկուշաբթի»-ն շարունակվելու է մինչև տարեվերջ՝ անկախ հայաստանյան քաղաքական զարգացումներից: