A
A
Սպասվում է սառը օգոստոս (տեսանյութ)
Նախորդ տարիների համեմատ այս տարի, սպասվում է ավելի սառը օգոստոս: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների վարչության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքերով` օգոստոս ամսվա առանձին օրերին կգրանցվի նորմայից ցածր ջերմաստիճան, մինչեւ օգոստոսի 2-ը ջերմաստիճանը կբարձրանա, իսկ 3-ին եւ 4-ին ամպրոպ եւ անձրեւ կտեղա:
Ամսվա ընթացքում, նրա խոսքերով, Արարատյան դաշտում եւ մայրաքաղաքում հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում, մինչեւ 36 աստիճան եւ գիշերը ջերմաստիճանի նվազում, մինչեւ 12-13 աստիճան:
Այսօր Գագիկ Սուրենյանը նաեւ նշել է, որ երաշտի մասին խոսք լինել չի կարող, քանի որ տարին տեղումների քանակով առատ էր: