Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան բախվել է ծառին

Հասարակություն
c750031ed5b409fb1598548b9c889c66

Հուլիսի 30-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ - Շորժա - Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի Պաջերո մակնիշի 27 ՕՕ 637 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին: Պատահարի հետևանքով վարորդ` 1971 թ. ծնված Օ. Սարգսյանը և ուղևոր, 1972 թ. ծնված Ֆ. Գրիգորյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը բավարար է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Բեռնատարը բախվել է պատին

Հուլիսի 30-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Այգեստանի 237 տան մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, արձագանքման խումբը և փրկարարական ջոկատը: 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդի գինու-կոնյակի գործարան ՓԲԸ-ին պատկանող «Սուպեր ՄԱԶ մակնիշի 579 LD 61 պ/հ բեռնատարը (վարորդ՝ Ե. Հովսեփյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, կա ընկնելու վտանգ:

Տուժածներ չկան:

Փրկարարների ուժերով բեռնատարը դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված:

Ծառը շրջվել է մեքենայի վրա

Հուլիսի 30-ին, ժամը 22.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան 104 հասցեի մոտ ծառը թեքվել և ընկել է ավտոմեքենայի վրա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ ծառի ճյուղը ընկել է «ԲՄՎ» մակնիշի 31 DR 333 պ/հ ավտոմեքենայի վրա:

Դեպքի վայր են մեկնել «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցները, ովքեր կտրել և հեռացրել են կախված ճյուղը: