Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրքահավաք՝ Եղեգնաձորի քաղաքային գրադարանի համար

Հասարակություն
9f827786049664cb8b9f8c4f8ba54ca0

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնն իրականացնում է գրքահավաք: Հավաքված գրքերը կտրամադրվեն Եղեգնաձորի քաղաքային գրադարանին:

Գրադարանը կարիք ունի նոր և թարմ գրականության` դրանով իսկ բավարարելով ընթերցասերների պահանջները:

Բոլոր երիտասարդները, ովքեր ցանկություն ունեն մասնակցել գրքահավաքին և նվիրաբերել գրականություն, կարող են գրքերը բերել հիմնադրամի Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 0281 2 54 42: