Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է հիվանդանոցում

Հասարակություն
7cf3fdb9eca0f574ae1e054bad5867f1

Հուլիսի 30-ին, ժամը 04.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծանր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, ներգանգային հեմատոմա, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իր տնից բուժօգնության է տեղափոխել մի կնոջ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կինը Հացիկ գյուղի բնակչուհի, 1936 թ. ծնված Վերգուշ Սարգսյանն է, որին նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, հարվածել և վնասվածքը պատճառել է որդին` 1976 թ. ծնված Վարդան Ստեփանյանը:

Ըստ բժշկի տեղեկանքի` Վերգուշ Սարգսյանն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նույն օրը, ժամը 09.50-ին, Վերգուշ Սարգսյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Վարդան Ստեփանյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

 

Մեղայականով ներկայացել է ոստիկանություն

Հուլիսի 30-ին, ժամը 12.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքի վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Նվեր Ա.-ն:
Նույն օրը, ժամը 12.45-ին, Նվեր Ա.-ի մայրը հաղորդում է տվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցի և 4-րդ փողոցի 3-րդ նրբանցքի խաչմերուկում որդու նախկին կնոջ եղբայրը` 1985 թ. ծնված Աշոտ Խ.-ն, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է Նվեր Ա.-ին և պատճառել մարմնական վնասվածքներ ու դեպքի վայրից դիմել փախուստի:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Աշոտ Խ.-ն նույն օրը, ժամը 12.35-ին, մեղայականով ներկայացել է ոստիկանություն: 
Կոտայքի մարզային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Աշոտ Խ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

 

Հետախուզվող` Մաշտոցի պողոտայից

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 29-ին, ժամը 22.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 13 շենքի մոտից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Լևոն Ա.-ն, որը ս/թ հուլիսի 13-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: