Փոփոխությունները հրատապ են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍոցիալական ցածր պայմաններ, անարդարություն, գործազրկություն: Այս պատճառներն է նկատում արտագաղթի հիմքում հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Քաղաքգետ Գոռ Հակոբյանը իր վարկածն ունի արտագաղթի վերաբերյալ. «Քաղաքական ուժերը պարտավոր են ապագայի և երկրի զարգացման առումով հստակ տեսլականներ առաջարկել և զարգացման ծրագրեր, որը նրանք չեն կարողանում առաջարկել, իսկ այդ ծրագրերը, որևէ վստահություն չեն ունենում քաղաքացիների մոտ»,- ասաց նա:
Իսկ ինչո՞ւ են այսօր մեր քաղաքացիները գերադասում արտագաղթել և ոչ թե պայքարել իրենց իրավուքնների վերակագնման համար. «Հայերը սովորել են, որ խնդիր է առաջանում, իրենք ոչ թե լուծում են, այլ գնում»,- նշեց Գոռ Հակոբյանը:
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը մտահոգված է՝ Հայաստանը վերածվում է վերարտադրական ներուժը կորցրած երկրի` փոփոխությունները հրատապ են: Արտագաղթը կանխելու ժողովրդագրի բանաձևը շատ պարզ է:
Մանրամասները՝ տեսանյութում: