Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դանակով հարվածել է 25 անգամ (տեսանյութ)

Հասարակություն
d224f25026569d4e4e745d0c54ab9f7b

«Հասարակությունն առանց բռնության» ՀԿ-ն մեկ տարի առաջ ստեղծել է արագ արձագանքման խումբ, որի նպատակն է վերհանել Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը:

Հասարակական կազմակերպության անդամներն այսօր անդրադարձան մոտ մեկ ամիս առաջ Երեւանում տեղի ունեցած դանակահարության դեպքին, երբ ամուսինը դանակով 25 անգամ հարվածներ էր հասցրել իր կնոջը` Տաթեւիկ Նիկողոսյանին։ Երկու տեղից խորը վնասվել է նրա սիրտը, թոքերի բազմակի վնասվածքներ է ստացել, նույն վիճակում է նաեւ լյարդը։

Հասարակական կազմակերպության անդամների խոսքերով՝ մինչ դանակահարությունը Տաթեւն իր ամուսնական 13 տարիների ընթացքում բազմիցս ենթարկվել է բռնության եւ ամուսնու պահանջով բացարձակապես շփում չի ունեցել ծնողների եւ քրոջ հետ։ Իսկ արագ արձագանքման խմբի փաստաբան Սեդա Սաֆարյանի խոսքերով` կանանց նկատմամբ այս եւ այլ բռնությունները զոհերի հանդուրժողականության հետեւանք են։