Չարշահումների արդյունքներն ակնհայտ են (տեսանյութ)
Հայաստանի Ազգային գրադարանի թամանյանական 60-ամյա մասնաշենքն արդեն շահագործման է հանձնվել: Առաջին հայացքից այն ոչ միայն գեղեցիկ է, այլեւ բարեկարգ, սակայն ընդամենը մի քանի րոպե տարածքում շրջելուց հետո շինարարական անբարեխիղճ աշխատանքն ակնհայտ է դառնում: Սա այն դեպքում, երբ 5 տարի շարունակ գրադարանը հիմնովին վերանրոգվում էր:
«Պատերում ճաքեր կան, երեւի հիմքերը լավ չեն ամրացրել, բոլոր ուղղություններով թերություններ կան, զուգարաններն անորակ են, պատուհանագոգեր չեն դրված»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:
Նա 2 տարի առաջ է նշանակվել Ազգային գրադարանի տնօրեն: Տիգրան Զարգարյանն այս պաշտոնը զբաղեցրեց գրադարանի հիմնանորոգման հետ կապված չարաշահումների բացահայտումից հետո, որի մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Արդյունքում հարուցվեց քրեական գործ: «Այդպիսի շենքի երեւի ավելի սրտացավ պետք էր վերաբերվել, քանի որ Երեւանում միակն է, որ այսպիսի շենք է մնացել»,- սրտնեղում է պարոն Զարգարյանը…