Քաղաքապետարանը ընտրել է վատագույն տարբերակը (տեսանյութ)
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի համոզմամբ` ներկայումս մայրաքաղաքային տրանսպորտը շահույթով է աշխատում. «Անգամ այս ժամանակահատվածում, այսպես ասած «մինուսով» չի աշխատում, իսկ մոտավորապես սեպտեմբեր-հոկտեմբեր ամսին ինքնարժեքը կազմում է 45 դրամ` ներառյալ շահույթ»,- պնդում է բանախոսը:
Պարոն Պիպոյանի փոխանցմամբ` հաշվարկներ անելիս քաղաքապետարանը ընտրել է վատագույն տարբերակը. «Ուղղակի վերցնել են ու 14 նստատեղն այդպես հաշվել, այսինքն` վատագույն տարբերակն են ընտրել` բոլորը Էրեբունի մասիվից նստում են ու գնում են Ավանում իջնում, ուրեմն գործակիցը 14 է: Ես իրականությունը չեմ ասում, որ 6 ու կես շրջապտույտ չեն քշում, այլ 7, որ վարորդները պլանով են աշխատում և այլն»,- նշեց բանախոսը:
Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը նաև ասաց, որ իրենք հուլիսի 21-ին նամակով դիմել են քաղաքապետարան, սակայն առ այսօր ոչ մի պատասխան չեն ստացել: