Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրային լողափների քանակը չի ավելացել

Հասարակություն
a64aad23b5d10fcaba516d8936405383

ՀՀ բնապահպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափների պատասխանատու Աշոտ Ավալյանը գտնում է, որ հանրային լողափներն այլևս կայացած ծառայություն են: Լրագրողների հետ հանդիպմանը նա հաղորդեց, որ նախորդ տարվա հետ համեմատած հանրային լողափների քանակը չի ավելացել` մնալով 11:

Բանախոսը նաև ներկայացրեց վիճակագրական տվյալներ` նշելով, որ ներկայումս ծառայություններ մատուցող հանրային լողափները մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում. «Անցյալ տարի մեր լողափներում ունեցանք 120-130 հազար այցելու, դա 20-30 տոկոսով ավելի է քան նախանցյալ տարի: Շուկան ցույց է տալիս, որ հանրային լողափներում հանգստացողների ցանկությունը մեծ է, ի ուրախություն մեզ»,- ասաց պարոն Ավալյանը: