Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիտությունը կրիմինալ-կոռուպցիոն դաշտում է

Հասարակություն
061eae075139736b7e48b46488ab54f5

Գիտության, հատկապես փորձագիտության բնագավառում քաոս է տիրում։ Գիտությունը տեղափոխվել է կրիմինալ կոռուպցիոն դաշտ։ Այսօր հայտարարեց «Համահայկական գիտական խորհուրդ» ՀԿ նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության բաժնի վարիչ Սիներիկ Հայրապետյանը։ Գիտության պետական կոմիտեն գիտության փողերը մսխում է, վստահ է գիտնականը։

«2007թ-ից ամեն փորձագիտության ժամանակ բացահայտվում է կոմիտեի գիտաավերիչ գործունեությունը։ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայությունը նույնպես հիշեցնում է այդ հանցագործությունների մասին։ Երբ որ բենզին վաճառող խաբեբան սուպերի փոխարեն ռեգուլյար է վաճառում, էդ ժամանակ մեքենան է փչանում, երբ գիտնականին փոխարինում է տգետը այդ ժամանակ պետությունն է ավերվում»-նշեց գիտնականը։