Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սնխչիների ծառայությունից քիչ են օգտվում

Հասարակություն
42643e6d41016b2252f9f38cf58facc9

Երևանում սկսել են քիչ օգտվել սնխչիների ծառայություններից։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց բժիշկ-վնասվածքաբան Կարեն Մաթևոսյանը։ Ըստ նրա, մարմնի տարբեր վնասվածքների դեպքում սնխչիներին չդիմելը՝ ոչ միայն հանրության իրազեկ լինելն է, այլ նաև մի շարք գործոնների արդյունք է։

«Համակարգի որոշակի կայացվածությունը, ֆինանսավորման զգալի ավելացումը, ինչու չէ ընտանեկան բժշկության համակարգի ներդրումը, որի շրջանակներում նաև ընտանեկան բժիշկները վնասվածքների օգնության ծավալի որոշակի հմտություններ են ձեռք բերել»,-ասաց բժիշկ-վնասվածքաբանը։