Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նկատվել են օձեր

Հասարակություն
00a2204701d5f11ab0c640cba0f4c36a

Հուլիսի 23-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել նկատված օձի վերաբերյալ:

Մասնավորապես` օձ է նկատվել Հրազդանի Մաքրավան թաղամասի Ն. Շնորհալու փողոցի թիվ 5 տան նկուղում:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատ։

Ուսումնասիրության արդյունքում` նշված հասցեում օձ չի հայտնաբերվել:


Հուլիսի 23-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացված ահազանգերով փրկարարներն օձեր են հայտնաբերել Արմավիրի մարզի Այգեկ գյուղում՝ Ռ. Գրիգորյանին պատկանող տան բակում (գյուրզա տեսակի), Արթիկ քաղաքի Գ. Լուսավորիչի թիվ 19 տան բակում (իժ տեսակի), Երևանի Գյուլբենկյան 73 տան բակում (գյուրզա տեսակի):

Օձերը տեղափոխվել են անվտանգ տարածք:

Մեքենան բախվել է գովազդային վահանակին

Հուլիսի 22-ին, ժամը 14.36-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. կա հրդեհի բռնկման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Պրադո» մակնիշի 87 ՍP 777 պ/հ ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը: Պատահարի հետևանքով վարորդ` 1989 թ. ծնված Ն. Հակոբյանը, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը բավարար է:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի հովացման և ճանապարհի լվացման աշխատանքներ:

Վրաերթ

Հուլիսի 22-ին, ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի 9 շենքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 38 OS 858 պ/հ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1942 թ. ծնված Արտաշ Գասպարյանին: Վերջինս ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ և մահացել է:

Մեքենան` ավազների մեջ

Հուլիսի 22-ին, ժամը 21.44-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թերակղզու մոտ մեքենան արգելափակվել է ավազակույտի մեջ:

Դեպքի վայր են մեկնել ջրափրկարարները:

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 10 OS 024 պ/հ ավտոմեքենան:

Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

Հուլիսի 22-ին, ժամը 23.25-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Լունապարկ» մանկական զբոսայգում (օղակաձև այգու 6-րդ հատված) ռումբ է տեղադրված:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության կինոլոգները:

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Այրվել են խոտածածկ տարածքներ

Հուլիսի 23-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի գերեզմանատանը այրվել է 3 հա խոտ, Տավուշի մարզի Բերդավան և Զորական գյուղերի տարածքում` 8 հա, Եղեգնաձոր - Ագարակաձոր ավտոճանապարհին` 4 հա, Տավուշի մարզի Դովեղ գյուղում այրվել է 4 հա խոտածածկ տարածք և 2 հա խաղողի այգի, Երևանի Պ. Սևակի փողոցում` 2000 քմ խոտ:
Հրդեհները մեկուսացվել են, մարվել: