Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիան տարածվում է (տեսանյութ)

Հասարակություն
392d5ffc570ee82a5b762749468b037f

 

Ուղեվարձի թանկացման դեմ պայաքարը նոր թափ է ստանում։ Ակտիվիստները այսօր ամբողջ օրը Երևանի տարբեր կանգառներում բաժանում էին թռուցիկներ, հորդորում ուղևորներին վճարել 100 դրամ, իսկ վարորդներին կոչ էին անում միանալ գործադուլին, որը նախատեսվում է վաղը։

Ակտիվիստներին են միացնել նաև մի շարք հայտնի դեմքեր, ովքեր իրենց սեփական մեքենաներով փոխադրում էին մարդկանց։

Ակտիվիստներ կոչերը ոգևովորում էին մարդկանց։ Մեծանում է 100 դրամ վճարող ուղևորների թիվը։

Թռուցիկ բաժանողների շարքում կարելի էր տեսնել նաև փոքրիկ տղաների, ովքեր խոստովանեցին, որ տանը տեղյակ չեն, որ իրենք մասնակցում են ակցիային։

Տարբեր կանգառներում կարելի էր նկատել նաև քաղաքացիների, ովքեր ձևանալով ակցիայի մասնակից՝ սադրանքների կազմակերպիչ էին դառնում։

Ակտիվիստները խոստանում են , որ պայաքարելու են մինչև վերջ: