Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանխվել է ինքնասպանության փորձ

Հասարակություն
7ceb8f850c2455a978b6e8a0fe6fad5b

Հայտնաբերվել է դի
Հուլիսի 21-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան Անդրանիկի 141 շենքի 6-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը` ննջասենյակի դռան շրջանակից կախված հայտնաբերել 1971 թ. ծնված Ստեփան Պողոսյանի դին:

Մեքենան` ավազների մեջ

Հուլիսի 22-ին, ժամը 01.45-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թերակղզում՝ «Գրողների» հանգստյան տան մոտ, ավտոմեքենան արգելափակվել է ավազների մեջ:
Դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական օպերատիվ խումբը:

Ջրափրկարարները արգելակումից ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Է. Մկրտչյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 15 ST 773 պ/հ ավտոմեքենան:

Կանխվել է ինքնասպանության փորձ

Հուլիսի 22-ին, ժամը 03.33-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը պատրաստվում է ՀՀ ազգային ժողովի մոտ ինքնահրկիզվել:

Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը:
Հետադարձ կապ է հաստատվել ահազանգողի հետ. պարզվել է, որ Հ. Զաքարյանը այդ պահին գտնվում էր Արմավիրի մարզում: Քաղաքացու հետ տարված զրույցի հետևանքով հնարավոր է եղել նրան հետ պահել իր մտադրությունից:

Մեքենան շրջվել է ձորը

Հուլիսի 21-ին, ժամը 08.45-ին տեղեկու¬թյուն է ստացվել, որ Վայք-Զառիթափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վայք-Զառիթափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «Նիսսան» մակնիշի 17 LՍ 203 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը: Պատահարի հետևանքով վարորդ, 1972 թ. ծնված Աբրահամ Աբրահամյանը, ուղևորներ՝ 1996 թ. ծնված Արշավիր Սարգսյանը և 1993 թ. ծնված Համլետ Առաքելյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, իսկ 1996 թ. ծնված Լիլիթ Աբրահամյանի ոտքը կտրվել է: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` տուժածները տեղի ուժերով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն:

Ա. Աբրահամյանը և Ա. Սարգսյանը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել, իսկ Հ.Առաքելյանը և Լ.Աբրահամյանը տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն և թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը ծանր է:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը և ավտոմեքենայում հայտնաբերված 1996 թ. ծնված Լ. Աբրահամյանի կտրված ոտքը տեղափոխել են Վայքի բժշկական կենտրոն: